Շոլցը ողջունում է Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու որոշումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ, իսկ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու որոշումը։

Այդ մասին Շոլցը հայտարարել է Բեռլինում՝ ելույթ ունենալով Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) միջազգային համագումարում։

«Ուրախ եմ, որ հունիսին մենք մեր համաձայնությունը տվեցինք Ուկրաինային, Մոլդովային և ապագայում Վրաստանին, տեղ ունենալ ժողովրդավարական Եվրոպայում», — նշել է Գերմանիայի կանցլերը։

Շոլցը նշել է, որ ինքը կողմ է ԵՄ ընդլայնմանը «դեպի Արևելք», քանի որ «27, 30 կամ 36 երկրներից բաղկացած Եվրամիությունը, որն ունի ավելի քան 500 միլիոն քաղաքացի, ավելի լավ կկարողանա պաշտպանվել գլոբալ տեսանկյունից»։

Միևնույն ժամանակ, Շոլցը նշել է, որ ԵՄ-ը կկարողանա ընդունել նոր անդամներ «միայն այն դեպքում, եթե հարմարեցվի մեծ ընդլայնմանը»։ Նրա խոսքով իր հերթին թեկնածու երկրները «պետք է համապատասխանեն չափանիշներին»։