«Վրացական փոստը» կշարունակի անվճար հումանիտար օգնություն ուղարկել դեպի Ուկրաինա

«Վրացական փոստը» շարունակում է անվճար հումանիտար օգնություն ուղարկել դեպի Ուկրաինա:

Կառույցից հայտնել են, որ մարդասիրական ծանրոց ուղարկելու համար քաղաքացիները կարող են դիմել Վրաստանում գտնվող «Վրացական փոստի» սպասարկման ցանկացած կենտրոն։ 

Նշենք, որ այս փուլում ֆիզիկական անձանցից ստացվել և Ուկրաինա է ուղարկվել մինչև 600 ծանրոց, որոնց ծավալը կազմում է 4 տոննա։ 

Վրացական ընկերությունների խնդրանքով և Վրաստանի աջակցությամբ հավաքվել է 40 տոննա տարբեր անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ խմիչք և սնունդ, առաջնային և բժշկական պարագաներ։ 

Միաժամանակ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ Ուկրաինայի ժողովրդի համար մարդասիրական բեռ է հավաքվել, որի առաջին մասն ուղարկվել է։