Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորը Շուշիում է

Քվեմո Քարթլի մարզից ընտրված Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավոր Սավալան Միրզաևը Շուշիում է։ Այս մասին հայտնում է Marneulifm.ge-ն։

Շուշիում վերջինս մասնակցում է աշխարհասփյուռ ադրբեջանցիների 5-րդ համագումարին։

Վրաստանի խորհրդարանի պատգամավորը լուսանկար է հրապարակել Շուշիի հայկական բերդի պարսպի ֆոնին։

Ըստ տեղեկության՝ համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Վրաստանից՝ Մառնեուլիի քաղաքապետը, Քվեմո Քարթլիի պատգամավոր Միրզաևը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլք։