Մարտի 10-ից Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Վրաստանում մարտի 10-ից օդի ջերմաստիճանը կնվազի, լեռներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Ցածրադիր գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կկազմի մինչև +7 — +9 աստիճան։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Մարտի 8-ին Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն։ Երկրի արևմտյան հատվածում ևս սպասվում է անձրև, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն։

Մայրաքաղաքում, այսօրվա համեմատ ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով։ Վաղը սպասվում է +11-ից մինչև +15 աստիճան տաքություն։