Վրաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումն աճել է 22,1 տոկոսով

2019 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանից Եվրամիության երկրներ ապրանքների արտահանումը կազմել է 360 մլն դոլար, ինչը 22,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և կազմում է երկրի ընդհանուր արտահանման 24,6 տոկոսը:

Geostat-ի տվյալներով, ԵՄ երկրներից ներկրման ծավալը կազմել է 885,8 մլն դոլար (11,5 տոկոսով պակաս) և կազմել է ընդհանուր ներմուծման 25,4 տոկոսը: Նույն ժամանակահատվածում ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 1,246,7 մլն դոլար, ինչը 3,9 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:

Ինչ վերաբերում է առևտրի դեֆիցիտին, ապա 2019 թվականի հունվար-մայիսին նրա բացասական առևտրային հաշվեկշռի բաժինը կազմել է 25,9 տոկոս: