Էլեկտրականություն չունեցող համայնքների խնդիրը վերջանականապես կլուծվի. Թուրնավա

Էլեկտրականություն չունեցող համայնքների խնդիրը վերջնականապես կլուծվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

«Վրաստանում գրանցված է 140 գյուղ, որտեղ էլեկտրաէներգիա չի մատակարարվում: Մենք կլուծենք այս հարցը տարբեր մոտեցումներով: Վրաստանում էլեկտրաէներգիայի խնդիր չպետք է լինի, մենք լիովին կվերացնենք այդ խնդիրը», — ասել է Թուրնավան:

Նախարարի խոսքերով, տարածքային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունը արևային վահանակներ կտեղադրի այն գյուղերում, որտեղ էլեկտրաէներգիայի այլ աղբյուր չկա:

Նախարարը նաև ուշադրություն է դարձրել հնարավորության դեպքում բնակավայրերում էլեկտրահաղորդման օդային գծեր տեղադրելու վրա: