Գախարիան կոչ է անում ասոցացված եռյակին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել, որում Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային անդամակցության կարգավիճակ տալ։

Գախարիայի խոսքով՝ եվրաինտեգրումը պատմական ընտրություն է Վրաստանի համար և անկախության գրավականը, և այսօր, երբ երկիրը իրական հնարավորություն ունի անդամակցել Եվրամիությանը, կարևոր է, որ բոլորը միասին կանգնեն երկրի շահերի համար:

«Կարևոր չէ, թե ով է այսօր իշխանությունը կամ ընդդիմությունը, և որն է մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, այսօր որոշվում է մեր երեխաների, մեր երկրի ապագան և ճակատագիրը:

Վրաստանն արժանի է լինել եվրոպական ընտանիքի անդամ: Մեր հայրենիքը այդ գինը մի անգամ չէ, որ վճարել է», — հայտարարել է Գախարիան: