Սաֆարովի սպանության մեջ մեղադրվողները դատվել են միայն խմբակային սպանության համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վիտալի Սաֆարովին սպանած անձանց մեղավոր է ճանաչել: Ավթանդիլ Կանդելակիշվիլին և Գիորգի Սոխաձեն 15 տարվա ազատազրկման են ենթարկվել:

Հատկանշական է, որ քաղաքային դատարանի դատավոր Շորենա Գունցաձեն մեղադրայալների գործից հանել ռասսայական, կրոնական, ազգային կամ էթնիկ պատկանելության պատճառները և նրանց դատավճիռը կայացրել միայն խմբակային սպանության համար:

Սաֆարովի ընտանիքի փաստաբանները բողոքարկում են դատավորի այս որոշումը:

Նշենք, որ 2018 թվականին Սաֆարովին սպանել էին Թբիլիսիում: Մեղադրող կողմը ապանության պատճառը համարում էր այն, որ Սաֆարովը հրեա է և պաշտպանել է փոքրամասնությունների իրավունքները: