«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում խորհրդարանական մեծամասնության նիստը

«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում խորհրդարանական մեծամասնության նիստը: Ինչպես հայտնի է, նիստի քննարկման թեմաներից մեկը կլինի թմրանյութերին վերաբերող քաղաքականությունը:

Նիստին մասնակցում են կուսակցության քաղխորհրդի կազմը, կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Կարլո Կոպալիան նիստից առաջ հայտարարել է, որ այսօր թիմը կփորձի թմրանյութերին վերաբերող քաղաքականության շուրջ համաձայնության գալ:

Թողնել պատասխան