Վրաստանը պատրաստվում է հակաօդային պաշտպանության համակարգեր գնել Ֆրանսիայից

Հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ Վրաստանի և Ֆրանսիայի միջև նոր համաձայնագիր է ստորագրվելու: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ով պատրաստվում է  Ֆրանսիա մեկնել:

«Կարևոր առաջընթաց ու ձեռքբերումներ ունենք: Պաշտպանության բյուջեի 20 տոկոսն առաջին անգամ հատկացրել ենք զենք-զինամթերք և ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր գնելուն: Հատուկ ցանկանում եմ նշել հակատանկային համակարգերը, որոնք ձեռք ենք բերել տարվա սկզբին: Երեկոյան մեկնում եմ Ֆրանսիա, որպեսզի վաղը նոր համաձայնագիր ստորագրենք՝ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: Գործընթացը շարունակվում է և մեզ համար գերակա է այս ուղղությունը»,- հայտարարել է Լևան Իզորիան: