Լրագրողի թափուր աշխատատեղ Ալիք մեդիայում

«Ալիք մեդիա» լրատվական գործակալությունը հայտարարում է մրցույթ լրագրողի թափուր աշխատատեղի համար: Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում բնակվող 18 տարին լրացած, վրացերենին եւ հայերենին տիրապետող անձինք: Ռուսերենի և անգլերենի իմացությունը, ինչպես նաև նախկինում լրագրողի աշխատանքային փորձառությունը ցանկալի է:

Թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և 1 էջը չգերազանցող հայերեն, ինչպես նաև վրացերեն լեզուներով «մոտիվացիոն նամակ»-ը` info@aliq.ge էլեկտրոնային հասցեին: Հայտի նամակը խնդրում ենք վերնագրել` «Լրագրողի թափուր աշխատատեղ»:

Ընտրված մասնակիցների հետ վերջնաժամկետից հետո կկապվեն «Ալիք Մեդիայի» խմբագրական խորհրդի ներկայացուցիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. դեկտեմբերի 25-ը: