ԿԸՀ-ին կհատկացվի 24 միլիոն դոլար

2020 թվականի Վրաստանի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ 2020 թվականին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կկազմի մոտավորապես 72,6 միլիոն լարի (ավելի քան 24,3 միլիոն դոլար):

2020 թվականի աշնանը Վրաստանում անցկացվելու են տասներորդ խորհրդարանական ընտրությունները:

Վերջին անգամ համընդհանուր ընտրություններ Վրաստանում անցկացվեցին 2018-ին` այդ ժամանակ ընտրում էին երկրի նախագահին: Դրա համար ԿԸՀ-ին պետբյուջեից հատկացվել էր ավելի քան 77,2 միլիոն լարի (մոտավորապես 25 միլիոն դոլար):

Վերջին խորհրդարանական ընտրությունները երկրում անցկացվեցին 2016 թվականին, որի համար ԿԸՀ-ն ֆինանսավորվեց ավելի քան 58,5 միլիոն լարիով (ավելի քան 19,6 միլիոն դոլար):