Վարչապետը չի պատրաստվում հեռանալ. Տիկարաձե

«Ցանկանում եմ հանգստացնել մեր քաղաքացիներին, վարչապետը չի պատրաստվում հեռանալ»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տալու:

«Այս լուրերը, հավանաբար, պայմանավորված էին համաճարակի դեմ պայքարի ժամանակ վարչապետի կողմից ցուցաբերած արդյունավետ կառավարմամբ»,- հայտարարել է Տիկարաձեն:

Նշենք, որ երեկ «Մթավարի» հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, թե վարչապետ Գիորգի Գախարիան շուտով հրաժարական է տալու: