Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում կարանտինային ռեժիմը հանվում է. Գախարիա

Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում կարանտինային ռեժիմն ավարտվում է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` կառավարության նիստին:

Վերջինիս խոսքով, շրջանում վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպք չի արձանագրվել:

«Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում խիստ սահմանափակումները հանվում են: Վարակման վերջին դեպքը գրանցվել է մայիսի 22-ին: Թեև շրջանում ինտենսիվորեն թեստավորում է արվում, սակայն վերջին 14 օրվա ընթացքում նոր դեպք չի արձանագրվել: Այս պահի դրությամբ 449 թեստ է արվել և վարկման դեպք չի գրանցվել: Այդ պատճառով բացում ենք Թեթրիծկղարոն: Միևնույն ժամանակ, շրջանի բնակիչներին պետք է կոչ անեմ, որ առավելագույնս զգուշություն ցուցաբերեն և շատ զգոն լինեն»,- հայտարարել է Գախարիան: