Այսօրվա միակ դեպքը կապված է Սաբուրթալոյի խմբի հետ. Էզուգբայա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, կորոնավիրուսով վարակված այսօրվա միակ դեպքը կապված է Թբիլիսիի կենտրոնական թաղամասի` Սաբուրթալոյի կլաստերի հետ:

Էզուգբայան լրագրողներին հայտներլ է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին 57 պացիենտ կա, նրանցից 2-ը ծանր թոքաբորբ ունի:

«Այսօր ընդամենը 1 նոր հաստատված դեպք ունենք, ապաքինվել է 4 մարդ: Այս պահին 144 պացիենտ ունենք: 80 տոկոսն արդեն առողջացել է:

Մեր կենտրոնի տվյալներն անփոփոխ են․ ունենք 57 դեպք, ծայրահեղ ծանր պացիենտներ չկան: Ունենք միայն 2 ծանր թոքաբորբով պացիենտ, մնացածների վիճակը գնահատվում է մեղմ կամ միջին ծանրության»- հայտարարել է Էզուգբայան: