Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումիի հանդիսատեսին կներկայացնի Մեղադրական եզրակացություն և Հին վրացական վոդևիլներ բեմադրությունները։

Բաթումյան հյուրախաղերը գրեթե մեկ ամսով  հետաձգվել էին` կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումների պատճառով։

Բաթումիի Իլյա Չավճավաձեի անվան թատրոնի բեմում սեպտեմբերի 29֊ին կլինի Նոդար Դումբաձեի Մեղադրական եզրակացությունը։ Սա թատրոնի խաղացանկի` վրացերենով միակ ներկայացումն է։  Սեպտեմբերի 30֊ին Հին վրացական վոդևիլները` վերականգնված տարբերակով։

Տոմսերը վաճառքում են։

Վերջերս թատրոնը հյուրախաղերով եղավ Ջավախքում։

Այս մասին`

Արմեն Բայանդուրյան. Թիֆլիսի հայ թատրոնը նաև Ջավախքի հանդիսատեսով պետք է պահվի. Ադամյանցիները հյուրախաղերով Ջավախքում են