Երթևեկության սահմանափակումներ Թբիլիսիում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի նիստում խոսել է մայրաքաղաքում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքների մասին։

Նա նշել է, որ Մելիքիշվիլի պողոտայի բարեկարգման շրջանակներում առաջիկա օրերին կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները, ինչի պատճառով դեկտեմբերի 1-ի ժամը 00:00-ից մինչև շաբաթվա վերջ ամբողջությամբ սահմանափակվելու է այդ ճանապարհով մեքենաների երթևեկությունը։

Նրա խոսքով, երեկ փակվել է Թբիլիսիի պետական ​​համերգասրահի (ֆիլհարմոնիայի) հարակից տարածքը, այսօր արդեն ավարտվել են ճանապարհի աշխատանքները և վերականգնվել է երթևեկությունը։

Քաղաքապետի խոսքով, Կոստավա փողոցում՝ Թբիլիսիի համերգասրահի և Հերոսների հրապարակի միջև ընկած հատվածում, երթևեկությունը կդառնա երկկողմանի։ Թբիլիսիի համերգասրահից Հերոսների հրապարակ շարժվող մեքենաները Կոստավա փողոցից կարող են շարժվել Յակոբ Նիկոլաձեի փողոց, իսկ Յակոբ Նիկոլաձեի փողոցից՝ Քուչիշվիլի և Գամբաշիձեի փողոցներով՝ Կոստավա փողոց։