Հոկտեմբերին Վրաստանի տնտեսությունն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 8,3 տոկոս:

Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի առաջին տասն ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 10 տոկոս։

2022 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ շինարարություն, տրանսպորտ, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, հանքարդյունաբերություն, հյուրանոցներ և ռեստորաններ, արվեստ, ժամանց և հանգիստ:

Իսկ նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության և անշարժ գույքի հետ կապված ոլորտներում։