Աղմուկ դատարանում․ Սարալիձեին դուրս են հրավիրել դահլիճից

Թբիլիսիի վերաքննիչ դատարանում, որտեղ ընթանում էր Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով դատական հերթական նիստը, աղմուկ է տեղի ունեցել: Խորավայի փողոցում սպանված անչափահասի հորը՝ Զազա Սարալիձեին վրդովվեցրել է գործով դատախազ Իմեդա Գուգուշվիլիի մասին ստացած տեղեկությունը:

Սարալիձեն ասել է, որ տեղեկություն ունի, թե հիշյալ դատախազի պաշտոնը բարձրացրել են, ինչն իր համար անընդունելի է:

Նիստի ընթացքում Սարալիձեն վիրավորել է գործով դատախազ Թոռնիկե Նադիրաձեին, ինչից հետո Սարալիձեին դուրս են հրավիրել նիստերի դահլիճից: