Վրաստանում ԵՄ երկրների մասնակցությամբ գրանցված 2 հազարից ավելի ընկերություն է գործում

Ներկայումս Վրաստանում ակտիվ են Եվրամիության երկրների մասնակցությամբ գրանցված 2 հազար 192 տնտեսվարող սուբյեկտներ։ BM․ge-ն այս ոլորտի մասին տեղեկություն է խնդրել Վրաստանի վիճակագրական ծառայությունից (Geostat)։

Տնտեսական գործունեության TOP-5 ոլորտները, որտեղ գործում են ԵՄ-ի մասնակցությամբ գրանցված ընկերությունները, ունեն հետևյալ տեսքը.

1. Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգում` 291 ընկերություն,
2. Տեղեկատվություն և հաղորդակցություն` 188 ընկերություն,
3. Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 178 ընկերություն,
4. Շինարարություն՝ 131 ընկերություն,
5. Արտադրական արդյունաբերություն՝ 109 ընկերություն:

Geostat-ի փոխանցած տեղեկության համաձայն՝ Վրաստանում տարեցտարի ավելանում է ԵՄ երկրների մասնակցությամբ բիզնես սուբյեկտների գրանցումը։