Վարչապետը մեկնում է Բրյուսել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարություն նիստում հայտարարել է, որ ասոցացման խորհրդի 7-րդ նիստը տեղի կունենա Բրյուսելում։ Վարչապետը նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի և կայուն զարգացման և արտաքին գործերի նախարարները։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ եվրոպացի գործընկերների հետ կխոսեն երկրի ունեցած առաջընթացի և բարեփոխումների մասին, որոնց վրա այժմ աշխատում է կառավարությունը։

«Այսօր մենք մեկնում ենք Բրյուսել, որտեղ, ինչպես գիտեք, տեղի կունենա ասոցացման խորհրդի 7-րդ նիստը։ Օրակարգում ԵՄ-ի հանձնած 12 առաջարկություններն են, որոնց վրա իշխող կուսակցությունն ակտիվորեն աշխատում է, ինչպես նաև տարածաշրջանում առկա մարտահրավերները, որոնք ուկրաինական պատերազմի և դրա հնարավոր հետևանքնեի հետ ազդում են ողջ տարածաշրջանի և ընդհանրապես Եվրոպայի վրա»,- նշել է վարչապետը։