Ռուսթավիի ձեռնարկության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում

Վրաստանի Ռուսաթավի քաղաքի մետալուրգիական «Ռուսելոյս» ձեռնարկության աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը։

Ձեռնարկության աշխատանքն այս պահին խաթարված է. մի խումբ աշխատակիցներ ձեռնարկության մուտքի մոտ սպասում են ղեկավարության պատասխանին։

Նրանց տվյալներով՝ շուրջ 400 մարդ գործադուլ է անում։ Ձեռնարկության ղեկավարությունը գործադուլ հայտարարածներին դեռ չի հանդիպել։ Աշխատակիցների խոսքով՝ ծանր աշխատանքային պայմանների ֆոնին 600-700 լարի աշխատավարձը չի բավարարում նվազագույն կենսապայմանների ապահովմանը։