Ձյունն ու ցուրտ եղանակը կպահպանվի մինչև փետրվարի 26-ը

Վրաստանի օդերևութաբանների տվյալներով, երկրի ողջ մասշտաբով այսօրվանից մինչև փետրվարի 26-ը ներառյալ կպահպանվեն ցուրտ եղանակը, ձյան տեսքով տեղումներն ու սառցակալումը: Շրջակա միջավայրի պաշտպանության ծառայության հաղորդմամբ, փետրվարի 17-ից սպասվում է ամպամած եղանակ: Ակնկալվում են նաև մեծ ինտենսիվությամբ տեղումներ ձյան տեսքով: Գիշերվա ժամերին օդի ջերմաստիճանը կլինի  -5, -7, ցերեկը՝ 0, -2°C:

Փետրվարի 19-20  գիշերն ակնկալվում է  -13, -15, ցերեկը՝ -5, -7°C

Փետրվարի 21-ին, գիշերվա ժամերին կանխատեսվում է -16, -18 աստիճան, ցերեկը՝ -3, -5°C:

Փետրվարի 25-26 գիշերը սպասվում է  -11, -13, ցերեկը՝ 0, -2°C

Նշենք, որ այսօր Թբիլիսիում տեղացած ձյունն արդեն դժվարություններ է ստեղծել. մի քանի հատվածներում հանրային տրանսպորտը կանգ է առել՝ դժվարանալով տեղաշարժվել: Ուժգին քամու պատճառով ավիրվել է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ծղնեթի ավանի կանգառը, որի հետևանքով վնասվածքներ են ստացել կանգառում կանգնած երեխաները: