Covid սահմանափակումների խախտման համար տուգանքները գերազանցում են 50 մլն լարին. IDFI

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հրապարակել է ուսումնասիրություն` «De facto արտակարգ դրության մեկ տարի Վրաստանում և մարդու իրավունքները համաճարակային պայմաններում» խորագրով:

Կազմակերպությունը նշում է, որ Covid կանոնակարգերի սահմանման և իրականացման գործընթացը առաջացնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման ռիսկը:

Հետազոտության համաձայն, Covid-ի կանոնակարգերը խախտելու համար նշանակվել է 112,991 տուգանք, իսկ տուգանքների ընդհանուր չափը գերազանցում է 50,000,000 լարին: Կազմակերպության տվյալներով, տուգանքներից շուրջ 60,000-ը ամենայն հավանականությամբ, անօրինական են: Տվյալներն ընդգրկում են մինչև 2021 թվականից փետրվար ժամանակահատվածը:

Տուգանքների տոկոսային քանակը ըստ Վրաստանի շրջանների

Կազմակերպության հայտարարությամբ, համաճարակի ընթացքում խորհրդարանը չի կարողանում արդյունավետ վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ, և պարետային ժամը չի համապատասխանում համամասնության սկզբունքին: IDFI- ն նշում է, որ կան հարցեր, թե որքանով արդյունավետ է ապահովում պարետային ժամը բնակիչների տանը մնալը:

Հիշեցնենք` Վրաստանում 2020 թվականի նոյեմբերից գործում է երեկոյան ժամերի տեղաշարժի արգելքը, որի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10000 լարիով: Դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 20 լարի, խախտումը կրկնելու դեպքում՝ 40 լարի: