Հունվարին արտասահմանից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 168,8 մլն դոլար

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է 2022 թվականի հունվարի դրամական փոխանցումների վիճակագրությունը։ 

Զեկույցի համաձայն՝ հունվարին արտասահմանից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 168,8 մլն դոլար, ինչը 12,7 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Տրանսֆերտների փոխանցման ծավալով առաջատար 10 երկրներն են. 

  • Իտալիա՝ 33,3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումներն աճել են 22%-ով,
  • Ռուսաստանի Դաշնություն՝ 22,4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է -3%-ով,
  • ԱՄՆ՝ 20,3 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 12%-ով,
  • Հունաստան՝ 16,9 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է -9%-ով,
  • Իսրայել՝ 14,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13%-ով,
  • Գերմանիա՝ 8,8 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 46%-ով,
  • Ղազախստան՝ 6,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 201%-ով,
  • Թուրքիա՝ 6,4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է -11%-ով,
  • Ուկրաինա՝ 5,5 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով -15%-ով,
  • Ադրբեջան՝ 4,4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ 17%-ով։ 

2022 թվականի հունվարին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 23,3 մլն ԱՄՆ դոլար (71,8 մլն լարի), ինչը 35,3%-ով ավելի է 2021 թվականի հունվարի նույն ժամանակահատվածի համեմատ (17,2 մլն ԱՄՆ դոլար)։