Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա

Վրաստանի Արտաքին  գործերի նախարար Դավիդ Զալկալիանին մարտի 3-ին կայցելի Թուրքիա: Հրավերը ստացել է թուրք կոլեգա Մեվլութ Չավուշօղլուից:

Այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները: Կքննարկվեն նաև տարածաշրջանային հարցեր:

Հիշեցնենք, փետրվարի 18-ին նախատեսված էր եռակողմ հանդիպում Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն հանդիպումը հետաձգվեց Վրաստանի իշխանության հրաժարականի պատճառով: