Մարտի 3-ի կորոնավիրուսի տվյալները

Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 271 739 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 25 349 թեստավորում, որից 14 742 -ը հակամարմինների թեստով,  10 607 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 119 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 805 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 541:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.42%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.7%, վերջին 7 օրվանը՝ 1.3%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 194
  • Աջարիա — 14
  • Իմերեթի — 50
  • Քվեմո Քարթլի — 9
  • Շիդա Քարթլի —35
  • Գուրիա — 11
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 25
  • Կախեթի — 8
  • Մցխեթա Մթիանեթի — 8
  • Սամցխե-Ջավախեթի — 2
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 4: