Աֆղանստանի ֆինանսների նախարարը Վրաստանում է

Վրաստանում է Աֆղանստանի ֆինանսների նախարար Էկլիլ Ահմադ Հակիմին: Այցի շրջանակներում նախարարը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի մի շարք առևտրատնտեսական հարցեր:

Հունիսի 28-ին Հակիմին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլիին: Ավելի ուշ Հակիմին կհանդիպի կառավարության այլ անդամների, ինչպես նաև գործարարների հետ:

Աֆղանստանցի նախարարը հետաքրքրված է ոչ միայն առևտրատնտեսական՝ այլ նաև տրանսպորտային հարցերով: Վրաստանում Հակիմին պետք է ծանոթանա երկրում իրականացված բարեփոխումների փորձին:

Վրաստան կատարած երկօրյա այցի առաջին օրը Հակիմին կանցկացնի մայրաքաղաքում՝ հանդիպումներ ունենալով երկրի պաշտոնյաների հետ, իսկ հունիսի 29-ին նախարարը կմեկնի Փոթի և Բաթումի՝ ծանոթանալու երկու քաղաքների նավահանգիստների զարգացման հեռանկարներին: Տեղեկացնում է agenda.ge-ն:

Թողնել պատասխան