Մայիսի 28-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մայիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1056 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 341 894 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 38 921 թեստավորում, որից  26 713-ը հակամարմինների արագ թեստով, 12 208 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 071  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 324 426 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 4 727:

Դրականության ցուցանիշը՝ օրական  2.71%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.68%, վերջին 7 օրվանը՝ 3.22%: