Վրացական անձնագիրն ամրապնդում է դիրքերը. Վրաստանի քաղաքացիների դեմ դռները բացած երկրները

Վրաստանը երկու քայլով բարելավել է դիրքերը՝ ըստ 2019 թվականի անձնագրի ինդքեսի:

Վրաստանի քաղաքացու անձնագիրը Henley&Partners միջազգային խորհրդատվական ընկերության նոր զեկույցում 199-ից 49-րդ տեղում է: Այսինքն նախորդ տարվա համեմատ՝ երկու տողով առաջ է գնացել:

Այսօրվա դրությամբ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզային ռեժիմի կամ պարզեցված կարգով օգտվել աշխարհի 144 երկիր այցելելու իրավունքից: Այս թիվը նախորդ տարվա համեմատ անփոփոխ է, բայց ռեյտինգը Վրաստանն ավելացրել է:

Վրաստանը  հարևան երկներից զիջում է միայն Ռուսաստանին (47-րդ տեղ), ՌԴ քաղաքացիները առանց հատուկ դժվարության կարող են այցելել 118 երկիր: Հայաստանը 78-րդ տեղում է, հայաստանցիների համար առանց վիզային ռեժիմի մուտք գործում է 62 երկրում: Թուրքիան 50-րդ տեղում է՝ 110 երկրով: Ադրբեջանը նկատելիորեն հետ է մնում (73-րդ տեղ): Վարկանիշի առաջատարներն են Ճապոնիան, Սինգապուրը, Հարավային Կորեան: Այս երկրների քաղաքացիների համար 189 երկրի դուռ է բաց: Ամենավատ ցուցանիշն ունեն Իրաքն ու Աֆղանստանը: Նրանք առանց վիզայի կամ պարզեցված մուտք ունեն 30 երկիր: