Գամկղրելիձեն խոսել է պարետային ժամի մեղմացման մասին

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝  այն դեպքում եթե պահպանվի երկրում առկա համաճարակային իրավիճակը, հնարավոր է, մարտի վերջին, ապրիլի սկզբին քննարկվեն պարետային ժամի որոշ փոփոխություններ:

«Պարետային ժամի մեղմացման հետ կապված մենք արդեն ասացինք, որ հետևում ենք համաճարակային իրավիճակին: Իսկ իրավիճակը վատթարացել է վերջին 1 շաբաթվա ընթացքում, սակայն դա տագնապալի չէ: Եթե ​​մենք նմանատիպ համաճարակային իրավիճակով անցնենք մարտ-ապրիլ ամիսները, ապա վստահ եղեք, որ մայիս ամիս կմտնենք շատ լավ հույսով:  Մարտի վերջին, ապրիլի սկզբին, կառավարությունը կարող է քննարկել պարետային ժամի որոշ փոփոխություններ», — հայտարարել է Գամկրելիձեն:

Գամկղրելիձեն վերջում ևս մեկ անգամ նշել է, որ այս փուլում հանրությանն  իր  գլխավոր կոչը հանձնարարականների կատարումն է:

Հիշեցնենք՝ Վրաստանում դեռ նախորդ տարվա նոյեմբերից երեկոյան՝ ժամը 21:00-05:00-ն արգելվում է մարդկանց տեղաշարժը: