Ապրիլի 1-ից Վրաստանում ևս 2 սահմանափակում կվերացվի

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ առաջիկայում երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված ևս 2 սահմանափակում կվերացվի: 

Համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել՝

  • ապրիլի 1-ից կանոնակարգերի պահպանմամբ թույլատրել մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
  • կինոթատրոնների աշխատանքը:

Մարտի 19-ից երկրում վերացվեց ռեստորաններում կենդանի երաժշտության արգելքը, 24-ից՝ տաքսիներում ուղևորների քանակի արգելքը: Մարտի 28-ին կայանալիք Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպմանը երկրպագուների 30 տոկոսը հնարավորություն կունենա դիտել խաղը «Դինամո» մարզադաշտում :

Այս փուլում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: