«Ֆայզերի» պատվաստանյութը հասանելի կլինի 3 խոշոր քաղաքներում

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ «Ֆայզերի» պատվաստանյութը, որն արդեն Վրաստանում է, կբաշխվի երկրի 3 խոշոր քաղաքներում, և 6 կլինիկաներում հասանելի կլինի նշված պատվաստանյութով պատվաստումը:

Այս մասին Տիկարաձեն հայտարարել է կառավարության աշխատակազմում անցկացրած ճեպազրույցի ընթացքում:

Նախարարի խոսքով՝ շուրջ 30 հազար չափաբաժին պատվաստանյութը հատկացված է 14 հազար մարդու համար՝ 2-ական չափաբաժնով: «Ֆայզերով» պատվաստումը կսկսվի մարտի 30-ից:

Պատվաստանյութը հասանելի կլինի՝

  • Թբիլիսիում — Բոկերիայի կլինիկա, Հանրապետական հիվանդանոց, Ամտելի կլինիկա և Կովկասի բժշկական կենտրոն,
  • Բաթումիում — Հանրապետական հիվանդանոց,
  • Քութաիսիում — Ցխակաիայի անվան «Էվեքս» կլինիկա:

Հիշեցնենք՝ այսօրվանից Վրաստանում կորոնավիրուսի դեմ բուժաշխատողների հետ միասին կկարողանան պատվաստվել նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները:

Ավելի մանրամասն.

65 տարեկանից բարձր անձինք այսօրվանից կկարողանան պատվաստվել Covid-19-ի դեմ. Ինչպե՞ս գրանցվել (ուղեցույց)