Հանդիպել են Գիորգի Գախարիան և Արմեն Սարգսյանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Դավոսի համաշխարհային ֆորումի շրջանակներում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, բարձր մակարդակի հանդիպումների ֆոնին, հատկապես դրական դինամիկա են ստացել:

Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունված որոշումների ընթացքը: Գիորգի Գախարիան և Արմեն Սարգսյանը հայտնել են պատրաստակամություն՝ ապագայում նույնպես շարունակել երկու պետությունների փոխշահավետ համագործակցությունը: