«Խմիչք Արցախից». Ընկերությունը խմիչքի լայն տեսականի է առաջարկում

Վրացական «Netgazeti.ge» պարբերականը, Հեյնրիխ Բյոլ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող՝ «Հարավային Կովկասի լուրեր» նախագծի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղում խմիչքի արտադրության վերաբերյալ հոդված է հրապարակել: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Խմիչք Արցախից». Այսպես է կոչվում Լեռնային Ղարաբաղում արտադրված խմիչքը, որը վաճառվում է նաև Հայաստանում: Նմանատիպ նախաձեռնություններ Ղարաբաղում քիչ են, սակայն բիզնեսի ընդլայնման համար Լեռնային Ղարաբաղում գործող բանկերը տեղական ձեռնարկատերերին հակամարտության գոտում գտնվելու պատճառով վարկեր չեն տրամադրում:

14191648_1362009487156730_678183599_oՄասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ Մելսոն Սարգսյանը, ով ընտանիքի հետ միասին տարիներ առաջ բնակվում էր Հայաստանում, 90-ական թվականներին որոշել է գնալ Ղարաբաղ: Այն ժամանակ հայրենիք վերադարձել է ամբողջ ընտանիքը:Ղարաբաղում պատերազմից հետո 1996 թվականին Մելսոնը ուղևորվել է Հունաստան, որտեղ ծանոթացել է ընտանեկան բիզնեսի փորձին: Որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է Ղարաբաղ և որոշել փոքր ձեռնարկություն բացել: Որոշումը կայացնելուց մինչեւ դրա իրականացնելը անցել են տարիներ և միայն 2004 թվականին է նրան հաջողվել գինի եւ լիմոնադի արտադրություն հիմնել: Մի քանի տարի անց Սարգսյանը դադարեցրել է լիմոնադի արտադրությունը և սկսել տեղական մոշից, հոնից և չիչխանից, իսկ ավելի ուշ՝ սերկևիլից և սալորից բնական հյութերի արտադրությունը:

14215256_1362009400490072_1310436840_o-523x350Այժմ բացի հյութերից ձեռնարկությունում նաև արտադրվում է գինի “Wine of Azat Artsakh” և կոմպոտներ: Արտադրության առաջին տարվա ընթացքում 2-3 հազար շշից, այժմ հասել է 60-70 հազար շշի: Չնայած սեփականատերը խոսում է սահմանափակ ռեսուրսների մասին, 12 տարի առաջ, երբ փոքր բիզնես էր սկսում, ուներ 12-ամյա երկվորյակ երեխաներ, այսօր՝ հենց իրենք են օգնում հորը՝ ընտանեկան բիզնեսի ընդլայնման գործում: Մի որդին աշխատում է գինու արտադրության ուղղությամբ, մյուսը՝ հյութերի: Ընդամենը 6 աշխատող ունեցող արտադրամասը գտնվում է Ստեփանակերտի ծայրամասում։ Ղեկավարի խոսքերով՝ 6 աշխատակիցն էլ ընգրկված են գործում, իսկ ինքը միայն տնօրեն է և վերահսկում է ընթացքը՝ «որպեսզի խնդիրներ չառաջանան»:

«Աշխատուժի կիրառությունը մեծ է, այդ պատճառով ապրանքի ինքնարժեքը բարձր է: Ապրանքը տարածում են առաքիչները, այդ իսկ պատճառով գնորդը այն էժան չի կարողանում գնել»: Մելսոն Սարգսյանը գոհ չէ արտադրանքի ծավալից: Ասում է, որ Ղարաբաղից դուրս նրա ապրանքի պահանջարկը մեծ է, սակայն ընդլայնման համար նրան հարկավոր է ֆինանսական մեծ ներդրում, որը նա չունի, իսկ բանկը դժվարությամբ է վարկ տալիս: Ղարաբաղի բանկային վարկերի հարցը կապված է Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ժամանակ առ ժամանակ սրացման հետ: Սա ստիպում է բանկերին խոշոր նախագծերի ֆինանսավորումից հրաժարվել: Սարգսյանին հրաժարվել են վարկ տրամադրել: Պատճառը նույնպես բարձր ռիսկայնությունն է հանդիսացել:

Չնայած այս ամենին, Նելսոն Սարգսյանը շարունակում է գործունեությունը: Բնական հյութերի համար օգտագործում է միայն Ղարաբաղում աճեցրած միրգը, իսկ կոմպոտի համար՝ ներկրում է Հայաստանից: Մի շիշ հյութի գինը 280 դրամ է: Գործարարի խոսքերով շուկայում ավելի էժան կարելի է գնել միայն ոչ բնական հյութ: «Արցախի խմիչքները» մեծ պահանջարկ ունեն Ղարաբաղում և Հայաստանում:

14191652_1362009483823397_866796015_o-523x350Մելսոնը ցանկանում է, որ Արցախի արտադրանքի մասին ավելի շատ մարդ իմանա և կարողանան այն արտահանել: Վերջին շրջանում արտադրանքը նաև արտահանում են Ռուսաստանի քաղաքներ՝ Տուլա և Կազան: Ամենամեծ շուկան միևնույն է Հայաստանն է: Արցախում, բացի խանութներից, արտադրանքը գնում են նաև բիստրոները: Հայաստանի շուկայում հյութերի հանրաճանաչ լինելու պատճառներից մեկն այն է, որ «Արցախի ըմպելիքները» ժամանակ առ ժամանակ մասնակցում են տարբեր տոնավաճառների, իսկ մասնակցությանը՝ գործարարի խոսքերով, աջակցում է պետությունը: Չնայած այս ամենին բավական չէ Ղարաբաղում փոքր և մեծ բիզնեսի զարգացման համար: Մելսոնը օգնություն է խնդրում գործընկերներից և կառավարությունից: Ցանականում է, որպեսզի այսպիսի գործով զբաղված ընկերությունները մի բրենդի տակ դուրս գան շուկա: Բացի այդ, պետությունը բիզնեսի համար պետք է ստեղծի ավելի բարենպաստ պայմաններ:

Վրացական պարբերականի հրապարակած հոդվածի վերջում առկա է նաեւ հետեւյալ պարբերությունը․

Նախագծի շրջանակներում պատրաստված տեքստերը պարունակում են այն տերմինները, որոնք օգտագործվում է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետություններում: Նյութերում արտահայտված մտքերը հնարավոր է չհամապատասխանեն Հեյնրիխ Բյոլի հիմնադրամի և Նեթգազեթիի դիրքորոշմանը:

Թողնել պատասխան