Հին Թբիլիսիի Աբանոթուբանի թաղամասում երկու մարդու մահացած են գտել։ Տեղեկությունը տարածել է «TV Pirveli»-ն, ըստ որի` տեղում ընթանում են քննչական գործողություններ։
«Մթավարի արխի»-ի տեղեկությամբ՝ մահացածները տարեց մարդիկ են։ Թե ինչն է նրանց մահվան պատճառը, դեռևս անհայտ է։
Հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը)։