Համաներման օրենքով բանտարկյալներն ազատ են արձակվում

Վրաստանի խորհրդարանը միակուսակցական կազմով ձևավորվելուց անմիջապես հետո սկսեց քննարկել համաներման օրենքը, որի հաստատվելն ու ուժի մեջ մտնելը վերաբերեց ավելի քան 1500 բանտարկյալի:

Քսանիի բանտից արդեն ազատ է արձակվել 11 բանտարկյալ:

Օրենքի համաձայն՝ համաներումը պետք է կայանա մեկ ամսվա ընթացքում:

Արտոնություններ կստանա պրոբացիայի ռեժիմում գտնվող մինչև 10 000 մարդ: Խորհրդրանանն օրենքը հաստատել է հունվարի 11-ին: