ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին

«Վրաստանի հետ ամուր կապերը փոփոխությունների չեն ենթարկվի»։ Նման համոզմունք է հայտնել Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Յան Քելլին՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նոյեմեբերի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին։ 

Քելլին վսատհեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է լայն աջակցություն ցուցաբերել Վրաստանին՝ անկախ այն բանից, թե իշխանությունը որ ուժին կփոխանցվի։
«Ամերիկայում հատկանշական գիշեր է։ Այն, ինչ կատարվում է այս րոպեներին, ցույց է տալիս, որ հասարակությունը փոփոխություն է ցանկանում։ Սակայն այն, ինչը չի փոխվի, դա Վրաստանի հետ ամուր հարաբերություններն են»,-ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը՝ հավելելով, որ դրանում համոզվում է ամեն անգամ, երբ այցելում է Վաշինգտոն։
Յան Քելլին վստահեցրել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն էլ ավելի կուժեղանա, որովհետև «Վրաստանն բացառիկ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանային մարտահրավերնեի հաղթահարման ուղղությամբ»։

Թողնել պատասխան