ԵՄ-ն պետք է վստահ լինի, որ Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակին․ Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հարցում։

Դեգնանի խոսքով, ԱՄՆ-ը ուրախ կլինի Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու դեպքում, թեև դրա համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք և վրացական հասարակության սահմանած առաջնահերթությունների կատարում։

«ԱՄՆ-ը միշտ եղել է Վրաստանի ակտիվ աջակիցը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։ Վրաստանի հետ միասին մենք կնշենք թեկնածուի կարգավիճակ ստանալը, երբ դա տեղի ունենա դեկտեմբերին։ Սա, անշուշտ, բարդ գործընթաց է, որը կպահանջի բոլոր վրացիների համատեղ աշխատանքը՝ ԵՄ անդամ երկրներին ապացուցելու համար, որ Վրաստանն արժանի է թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն»,- ասել է ԱՄՆ դեսպանը։