Կնոջը սպանած տղամարդը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Վրաստանի Թելավիի շրջանային դատարանի դատավոր Մամուկա Ծիկլաուրին 18 տարվա ազատազրկման է դատապարտել 26-ամյա Մարիամ Գամտկիցուլեշվիլիի սպանության գործով ձերբակալված Թոռնիկե Գամխվետելաշվիլիին։

Ծիկլաուրին դատավճիռը հրապարակել է ապրիլի 19-ին։ Դատական ​​նիստին մեղադրյալին իրավունք չի տրվել խոսելու:

Սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարի՝ հոկտեմբերի 9-ին, Թելավիի Ալազնիի պողոտայում։ 26-ամյա կնոջը սպանած Գամխվետելաշվիլին 2022 թվականի հոկտեմբերի սկզբին 2 000 լարի գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Սպանվածի ընտանիքի անդամները պատմել են, որ Գամտկիցուլեշվիլին դեպքի պահին եղել է իր 3 մանկահասակ երեխաների հետ, իսկ սպանությունից առաջ տղամարդը նրան սպառնացել է 4 ամիս շարունակ։

Սպանված կնոջ ընտանիքի շահերը պաշտպանել է «Սափարի» հասարակական կազմակերպությունը։ Փաստաբան Մարի Զուրաբաշվիլիի խոսքով՝ սպանված կնոջ երեխան տուժող է ճանաչվել իրենց միջնորդությամբ։

Դեպքը քննվել է Քրեական օրենսգրքի109 հոդվածով` ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն։