Ուղիղ. Բանկ ներխուժած զինված անձը հրաժարվում է բանակցություններից

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, մետրոյի կայարանի հարակից տարածքում տեղակայված «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում ներխուժել է անհայտ զինված անձ, ով պատանդ է վերցրել բանկի երկու աշխատակցի ու բանկի անվտանգության աշխատակցին: Տեղում իրավապահ մարմիններ են մոբիլիզացված:

Զինված անձը դեռ ազատ է թողել մի տարեց կնոջ, այնուհետև բանկի այլ աշխատակիցներին: Այս պահին բանկից դուրս եկածների խոսքով, պատանդ է մնացել մեկ մարդ:

Իրավապահ մարմինները զինված անձին առաջարկել են բանակցություններ անցկացնել, ինչից վերջինս հրաժարվել է:

Ալիք Մեդիայի ուղիղ եթերը տեղից կարող եք դիտել այստեղ