Բանկ ներխուժած զինված անձը ձերբակալված է, պատանդներն՝ ազատ արձակված

Հավլաբար թաղամասում «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում ներխուժած զինված անձը ձերբակալված է, պատանդներն էլ ազատ արձակված: Լրագրողներին հայտնել է պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն:

Նրա խոսքով՝ ազատված պատանդներին տեղափոխում են ոստիկանության շենք:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, մետրոյի կայարանի հարակից տարածքում տեղակայված «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում ներխուժել էր անհայտ զինված անձ, ով պատանդ էր վերցրել բանկի երկու աշխատակցի ու բանկի անվտանգության աշխատակցին:

Ալիք Մեդիայի տեսանյութը կարող եք դիտել այստեղ: