Կորոնավիրուսային իրավիճակը բավական ծանր է. ԱՆ

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բավականին ծանր է։ Այս մասին ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Տիկարաձեն նշել է, որ պատվաստումը կարևոր է մահացության թվի նվազեցման համար։

«Եվս մեկ անգամ նշում եմ, որ ինձ համար հատկապես կարևոր են 60-ն անց մարդիկ, քանի որ ինչպես Վրաստանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարիքում հոսպիտալացման և մահացության ցուցանիշը շատ ավելի բարձր է։ Այլ երկրների օրինակով տեսնում ենք, որ 60-ից բարձր քաղաքացիների պատվաստումների թիվը կազմում է ավելի քան 90%: Ուստի կարծում եմ, որ Վրաստանում ևս 60-ից բարձր բնակչությունը հնարավորինս շատ պետք է պատվաստվի», — ասել է նախարարը:

Էկատերինե Տիկարաձն նշել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շատ են, սակայն նվազման միտում է նկատվում: 

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր