Վրաստանի հեռուստաընկերությունների ցուցանիշն` ըստ IRI-ի հետազոտության

Ոչ քաղաքական միջազգային կազմակերպություն IRI-ն՝ «Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը», ուսումնասիրել և հրապարակել է Վրաստանում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Հետազոտության համաձայն՝ Վրաստանում հեռուստաընկերություններից ամենավստահելին իշխանական «Իմեդի»-ն է։

«Վրացական ո՞ր հեռուստատեսության տրամադրած լրատվական ու քաղաքական տեղեկատվությանն եք ամենաշատը վստահում» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Իմեդի» 28 տոկոս,
  • «Մթավարի արխի» — 14 տոկոս,
  • «TV պիրվելի» — 11 տոկոս,
  • «Ռուսթավի 2» — 9 տոկոս,
  • «Ֆորմուլա» — 3 տոկոս,
  • «Հանրային հեռարձակող» — 3 տոկոս,
  • «Պալիտրա» — 1 տոկոսից պակաս,
  • «Օբյեկտիվ» — 1 տոկոսից պակաս,
  • POS TV — 1 տոկոսից պակաս,
  • Alt-info — 1 տոկոսից պակաս,
  • այլ —  4 տոկոս։

Վրաստանի քաղաքացիների 23 տոկոսը չի վստահում ոչ մի հեռուստաընկերության հեռարձակած տեղեկատվությանը։