ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

Մարտի 13-ին Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ, պրոֆեսոր Մերաբ Տուրավան։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել դատաիրավական ոլորտում Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին։ Մտքեր են փոխանակվել առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի վերաբերյալ։