Վրաստանի 4 քաղաքացի գտնվում է ապօրինի կալանքի տակ. Անթաձե

Այսօրվա դրությամբ մեր 4 համաքաղաքացի գտնվում է ապօրինի կալանքի տակ, Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում (Հարավային Օսիայի հետ շփման գիծ-խմբ.) հայտարարել է միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմի (IPRM) պետանվտանգության ծառայության դեպարտամենտի ղեկավար Իրակլի Անթաձեն:

Անթիձեն նշել է, որ մանրամասների մասին չի խոսի, բայց առաջիկայում հնարավորություն կունենան ընտանիքներին հայտնել նրանց ճակատագրի հետ կապված մի քանի դրական լուր:

Անթաձեի խոսքով, հանդիպմանը քննարկված հիմնական հարցերից է եղել նաև «սահմանների» հարցը։

«2022 թվականի օգոստոսից սահմանվել է 10-օրյա ռեժիմ, երբ օկուպացված Ախալգորիից, ինչպես նաև օկուպացված Ջավայի շրջանից բնակիչները հնարավորություն ունեն տեղափոխվել կենտրոնական կառավարության (նկատի ունի Վրաստանի տարածք-խմբ.) կողմից վերահսկվող տարածք։ Մեր մշտական ​​ուղերձն ու ամուր դիրքորոշումն այն է, որ տեղաշարժի ազատությունը արտոնություն չէ, որից պետք է օգտվեն միայն անհատները»,- ասել է Անթաձեն և հավելել՝ սա մարդու անօտարելի իրավունք է, և, համապատասխանաբար, փորձում են համոզել ձևաչափի մասնակիցներին թե՛ այս հանդիպումներում, թե՛ Ժնևում միջազգային քննարկումների ձևաչափով անցկացվող բանակցություններում, որպեսզի նշված մարդասիրական սկզբունքը տարածվի բոլոր քաղաքացիների վրա՝ անկախ նրանից, թե օկուպացիոն գծի որ կողմում են ապրում։