Մյուս շաբաթվանից կմեկնարկի գրիպի դեմ պատվաստման գործընթացը

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ շարունակվում են քննարկումները` գրիպի դեմ պատվաստումներ սկսելու վերաբերյալ:

«Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում նա ասել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսից գրիպի դեմ 150 հազար պատվաստանյութ կներկրվի երկիր, իսկ ռիսկի խումբը կընդլայնվի:

«Պետությունը գնել է գրիպի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ: Եթե ​​չեմ սխալվում, երկու օր առաջ արդեն 43 հազար դեղաչափ է ներկրվել, իհարկե, բավականին լավ պատվաստանյութեր են, նախապես որակավորված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

Ինչպես գիտեք, գրիպի դեմ առաջին հերթին ռիսկային խմբերն են պատվաստվում: Առաջին ռիսկային խումբը միշտ բժշկական անձնակազմն է, հետո՝ դիալիզով հիվանդները, ինչպես նաև հղի կանայք: Այս փուլում հաստատություններին դեղաչափեր են բաժանվում: Կարծում ենք, որ հաջորդ շաբաթվանից կսկսենք պատվաստումները:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում, մասնավորապես, երկրորդ կիսամյակից ավելի քան 150 հազար դեղաչափ է բերվելու երկիր, և ռիսկային խմբերն էլ ավելի կընդլայնվեն, այն է ՝ քրոնիկ հիվանդները, երեխաները և այլն: Տեսնենք, թե ինչպիսին կլինի պատվաստումը: Անցած տարին այնքան էլ ակտիվ չէր»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն: