Թմրանյութերին առնչվող մեղադրանքով ձերբակալվել է 46 անձ

Թբիլիսիում և երկրի տարբեր մարզերում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով 46 մարդ է ձերբակալվել, հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ):

Ձերբակալվածներից 36-ը մեղադրվում են թմրամիջոցներ վաճառելու մեջ։ Ինտենսիվ օպերատիվ միջոցառումներ և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Իրանի, Եմենի և Հորդանանի քաղաքացիներ։

ՆԳՆ-ից հայտնում են՝ ոստիկանությունը դատավորի որոշման հիման վրա թմրամիջոցների գնումներ է իրականացրել թմրամիջոցներ ապօրինի պահելու մեղադրանքով ձերբակալված անձանցից և կատարել նշված գնումների գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրություններ։

Որպես ապացույց առգրավվել են տարբեր տեսակի խոշոր և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: