Իրավապահները կրկին տեղադրել են ԵՄ դրոշը խորհրդարանի շենքի դիմաց

Իրավապահները խորհրդարանի շենքի դիմաց բարձրացրել են Եվրամիության դրոշը։ Ըստ հաղորդագրության` դրոշի վերստին տեղադրումը կատարվել է րոպեներ առաջ։

Հիշեցնենք, որ այսօր հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմացի ԵՄ դրոշը իջեցրել․ և այրել էր։

Նշենք, որ ներքին գործերի նախարարությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 18-րդ մասի հիման վրա սկսել է վարչական վարույթ, ըստ որի` պղծվել է Եվրամիության, Հյուսիսատլանտյան դաշինքի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը։