Վրաստանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրագիտության ինստիտուտի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:35-ին Օնիի մունիցիպալիտետում՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր դեպի հարավ-արևելք գտնվող Իրի գյուղում։